• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Վիետնամում Ֆիլիպինների Հանրապետության դեսպանի նստավայրում տեղի ունեցավ համատեղության կարգով Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը:

07 դեկտեմբերի, 2021
Վիետնամում Ֆիլիպինների Հանրապետության դեսպանի նստավայրում տեղի ունեցավ համատեղության կարգով Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. դեկտեմբերի 7-ին Վիետնամում Ֆիլիպինների Հանրապետության դեսպանի նստավայրում տեղի ունեցավ համատեղության կարգով Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը՝ ՎՍՀ-ում Ֆիլիպինների Հանրապետության դեսպան Մեյնարդո Մոնտեալեգրեին:

Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնումը նման ձևաչափով պայմանավորված էր COVID-19 համավարակի տարածման, Ֆիլիպիններում շարունակվող լոքդաունի և Վիետնամ-Ֆիլիպիններ օդային սահմանների փակ լինելու հանգամանքներով:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետագա զարգացման ու խորացման հնարավորությունները, երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների ու առևտրաշրջանառության ընդլայնումը, զբոսաշրջության զարգացման ու մշակութային փոխանակումների հնարավորությունները, COVID-19 համավարակի տարածման ու կանխարգելման խնդիրները և այլ հարցեր:

Դեսպան Մոնտեալեգրեն, ողջունելով իր հայաստանյան գործընկերոջը, նշեց, որ ՀՀ դեսպանի հավատարմագրի և նախորդ դեսպանի հետկանչագրի բնօրինակները դիվանագիտական փոստով անմիջապես կուղարկվեն Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոգրիգո Դուտերտեին:

Հանդիպման ժամանակ դեսպան Կաժոյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում՝ համավարակային իրավիճակի բարելավումից հետո, հնարավորություն կունենա անձամբ այցելելու Ֆիլիպինների Հանրապետություն և հանդիպումներ ունենալու Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեի, երկրի վարչապետի, ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Դեսպան Կաժոյանը հանդիպման ժամանակ առաջարկեց ուսումնասիրել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնաման հնարավորությունները՝ ստորագրելով նոր համաձայնագրեր և հուշագրեր՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և Ֆիլիպինների Հանրապետության դեսպանության երրորդ քարտուղար Խոսե Սանտիագո Օլագուերան:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: